top of page

Չոու մեյն

DSC_0070.JPG

Չոու մեյնը հայտնի չինական ուտեստ է, որը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում։ Այն պատրաստում են մսով, բանջարեղենով և ձվի լափշայով` անգլերեն հայտնի egg noodles. 

Բաղադրություն.

  • տավարի փափկամիս - 250 գ․

  • ձվի լափշա - 200 գ․

  • բրոկոլի - 150-200 գ․

  • գազար - 1 հատ

  • սոխ - 1 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • իմբիր

  • համեմ

  • բուսայուղ

Սոուս

  • քունջութի ձեթ - 2 թ․գ․

  • սոյայի սոուս (կլասիկ) - 1 ճ․գ․

  • ձկան սոուս - 2 ճ․գ․

  • ջուր - 2 ճ․գ․

  • շաքարավազ - 1 թ․գ․

  • աղացած սև պղպեղ (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է պատրաստել սոուսը՝ խառնել  քունջութի ձեթը, սոյայի սոուսը, ձկան սոուսը և ջուրը, ավելացնել շաքարավազ՝ ցանկալի է շագանակագույն, խառնել այնքան մինչև շաքարավազը հալվի և ըստ ցանկության ավելացնել շատ մանր աղացած սև պղպեղ։  

Ձվի լափշան եփել տուփի վրա նշված եղանակով, մի փոքր հում թողնել, քանի որ դեռ բանջարեղենի հետ եփվելու է։ Եփելուց հետո լցնել քամիչի մեջ, որ քամվի։ 

Պետք է նախապատրաստել մնացած բաղադրիչները՝ սխտորը և իմբիրը շատ մանրացնել, գազարը, սոխը կտրատել։ Բրոկոլիի միայն ծայրերն են անհրաժեշտ։ Միսը կտրատել բարակ կտորների և համեմել աղով։ 

Վերջ կարելի է անցնել պատրաստմանը։

Վոկ թավան լավ տաքացնել, ավելացնել բուսայուղ և տաքացնել։ Նախ պետք է բարձր կրակի վրա, անդադար խառնելով եփել միսը, ապա ավելացնել մանրացրած սոխը և իմբիրը, շարունակել խառնել, ավելացնել մնացած բանջարեղենը և խառնելով եփել 1-2 րոպե։ Ավելացնել լափշան և սոուսը եփել ևս 3 րոպե։

Վերջ, պատրաստ է։ Մատուցելիս ուտեստի վրա ավելացնել համեմի տերևներ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page