top of page

Շոկոլադե չիզքեյք

Բաղադրություն․

  • շոկոլադե թխվածքաբլիթ - 300գ․

  • կարագ - 100գ․

  • շաքարավազ - 2ճ․գ․

1-ին շերտ

  • դառը շոկոլադ - 150գ․

  • շաքարավազ - 80գ․

  • սերուցք - 120մլ․

  • սերուցքային  պանիր (մասկարպոնե) - 200գ․

  • կակաո - 2ճ․գ․

2-րդ շերտ

  • կաթնային շոկոլադ - 100գ․

  • շաքարավազ - 50գ․

  • սերուցք - 200մլ․

  • սերուցքային  պանիր (մասկարպոնե) - 200գ․

Պատրաստման եղանակ․

Դառը շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ապա թողնել սառի։ Թխվածքաբլիթը բլենդերով մանրացնել, ավելացնել 2ճ․գ․ շաքարավազ, 100գ․ հալեցրած կարագ և լավ խառնել։ Թխվածքաբլիթի խառնուրդը տարածել ամանի մեջ, լավ սեղմել (կարելի է սեղմել բաժակի տակով) և դնել սառնարանը: Առաջին շերտը պատրաստելու համար, 120մլ․ սերուցքը խփել , ավելացնել հալեցրած դառը շոկոլադը, կակաոն քիչ քանակությամբ տաք ջրով բացել, լցնել սերուցքի վրա և լավ խառնել։ 200գ․ մասկարպոնեն խառնել 80գ․ շաքարավազի հետ և լցնել շոկոլադի խառնուրդի վրա և խառնել։ Խառնուրդը լցնել մանրացրած թխվածքաբլիթի շերտի վրա և թողնել սառցարանում մոտ մեկ ժամ։ 

Երկրորդ շերտը պատրաստելու համար պետք է կաթնային շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, թողնել սառի։ 200մլ․ սերուցքը խփել, ավելացնել հալեցրած կաթնային շոկոլադը և խառնել։ 200գ․ մասկարպոնեն խառնել 50գ․ շաքարավազի հետ և լցնել շոկոլադի խառնուրդի վրա, խառնել։ Ստացված խառնուրդը լցնել շոկոլադե շերտի վրա և թողնել սառցարանում ևս 1ժամ։ Վերջում ևս 30 րոպե էլ թողնել սառնարանում։

Վայելեք ;)

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page