top of page

Շոկոլադե բիսկվիտ

DSC_0033.JPG

Բաղադրություն․

Խմոր

  • ձու - 3 հատ

  • կարագ - 80գ

  • շաքարավազ - 180գ

  • կակաո - 3ճ․գ․

  • ալյուր - 300գ

  • մածուն - 250գ

  • սոդա - 1թ․գ․

  • ձեթ - 1ճ․գ․

  • աղ - 1 պտղուց

  • վանիլին - գդալի ծայրով

Գլազուր / ջնարակ

  • շաքարավազ - 8ճ․գ․

  • կակաո - 4ճ․գ․

  • ջուր - 5ճ․գ․

  • կարագ - 50գ

Պատրաստման եղանակ․

Նախ պետք է պատրատել բիսկվիտը, ապա անցնել գլազուրին։

Խմորի համար պետք է՝ ձուն կոտրել, ավելացնել 1 պտղուց աղ և հարիչով հարել, ապա ավելացնել շաքարավազը և էլի հարել։ Նախորոք կարագը պետք է հալացնել (կարող եք գոլոշու վրա հալացնել՝ փոքր կաթսայի մեջ ջուր լցնել, հասցնել եռման աստիճանի, վրան դնել կարագով ամանը և թողնել, որ տաքանա և հալվի)։ Խառնուրդին ավելացնել հալացրած կարագը, խառնել, ապա ավելացնել ձեթը և վանիլինը և էլի խառնել։ Ավելացնել մածունը, գդալով թեթև խառնել։ Ալյուրի մեջ սոդա լցնել, խառնել, ապա մաղելով ավելացնել ձվի խառնուրդի վրա։ Գդալով խառնել խմորը, այնպես որ համասեռ խառնուրդ ստացվի և ալյուրի գնդիկներ չլինեն։ Կարելի է ալյուրը մաս-մաս ավելացնել, խառնել և էլի ավելացնել։ Ավելացնել կակաոն և խառնել։ Պետք է մի քիչ ջրիկ խմոր ստանալ։

Ջեռոցը պետք է տաքացնել 180 աստիճան։ Ջեռոցի ամանի մեջ պետք է յուղաթուղթ դնել, կարագ քսել, հա՛մ թղթին, հա՛մ ամանի ներսի կողմերին։ Խմորի խառնուրդը լցնել ամանի մեջ, դնել ջեռոցը և եփել 30-40 րոպե։ Եփման տևողություն կախված է ամանի չափից։ Որպեսզի հասկանաք բիսկվիտը պատրաստ է, թե ոչ, կարող եք ատամի չոփիկ մտցնել խմորի ամենաբարձր մասը, եթե չոփիկի ծայրին թաց խմոր չկա, ուրեմն բիսկվիտը պատրաստ է։ Եթե ջեռոցի ամանը կողքերից բացվում է, ապա խմորը պետք է հանել, դնել ցանցի վրա, որ սառի ու տաքությունից չթրջվի։ Եթե չի բացվում պետք է սպասել մոտ 10 րոպե մի քիչ սառի, ապա հանել և նորից դնել ցանցի վրա։

Հասավ գլազուրի հերթը։ Կակաոն և շաքարավազը խառնել, ավելացնել ջուրը և լավ խառնել, պետք է խավիծատիպ զանգված ստանալ։ Խառնուրդը լցնել կաթսայի մեջ, դնել ցածր կրակի վրա և խառնելով տաքացնել։ Չպետք է թողնել, որ եռա։ Հենց հասնի եռման, վերցնել կրակից, ավելացնել կարագի կտորներ, դնել կրակին և խառնել, որ կարագը հալի։

Բիսկվիտը դնել ցանցի վրա, վրան լցնել գլազուրը։ Գլազուրը ջրիկ է ստացվում և կենտրոնը լցնելուց, բոլոր կողմեր էլ տարածվում է։ Որ մասը, որ բաց մնա վերջում պետք է քսել գլազուր կամ տարածեք եղածը։ Թողնել, որոշ ժամանակն որ գլազուրը սառի և պնդանա։

Վերջ պատրաստ է։ Վայելեք ;)

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page