top of page

Շոկոլադե բելգիական վաֆլիներ

Բաղադրություն․

  • ձու - 2 հատ

  • կարագ -125գ․

  • շաքարավազ - 100գ․

  • կաթ - 6 ճ․գ․

  • կակաո - 4 ճ․գ․

  • ալյուր - 130գ․

  • աղ - 1 պտղունց

  • վանիլին

  • խտացրած կաթ

  • ընկույզ, նուշ կամ պնդուկ

Պատրաստման եղանակ․

Նախ պետք է առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից։ Սպիտակուցը դեռ մի կողմում թողնենք։ Դեղնուցի վրա պետք է լցնել շաքարավազը, լավ խառնել։ Կարագը պետք է հալացնել, մեջը լցնել կակաոն, լավ խառնել և լցնել դեղնուցի վրա, նորից պետք է խառնել։ Լցնել ալյուրը, խառնել, ավելացնել կաթը և էլի խառնել։

Վերցնել սպիտակուցը, մեջը լցնել 1 պտղունց աղ (որպեսզի լավ հարվի) և հարիչով լավ հարել, որ լավ փրփուր ստացվի, գդալի ծայրով մեջը ավելացնել վանիլին։ Լցնել սպիտակուցը դեղնուցի խառնուրդի վրա և զգույշ խառնել։ 

Վաֆլիի սարքը լավ տաքացնել, մեջը լցնել խառնուրդը (մեկ վաֆլիի համար 1.5 կամ 2 ճ․գ․) և եփել մոտ 5  րոպե։ Մատուցելիս վաֆլիի վրա ավելացնել խտացրած կաթ և մանրացրած ընդեղեն։ 

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page