top of page

Հավի թևիկներ սալսայով և թթվասերային սոուսով

Բաղադրություն․

հավի թևիկներ

  • հավի թևիկներ - 1 կգ․

  • իմբիրի փոշի - 1 թ․գ․

  • կարմիր քաղցր պղպեղ - 2 թ․գ․

  • սև պղպեղ - 0.5 թ․գ․

  • աղ -  2 թ․գ․

  • աղացած չիլի պղպեղ - 1 թ․գ․

  • սխտորի փոշի - 0.5 թ․գ․

  • եգիպտացորենի ձեթ (տապակելու համար)

սալսա

  • լոլիկ - 1 հատ

  • համեմ

  • մաղադանոս

  • սոխ - 1 հատ փոքր

  • սխտոր - 0.5 հատ

  • չիլի պղպեղ- ըստ ցանկության

  • կիտրոնի հյութ - 1 ճ․գ․

  • աղ, սև պղպեղ

թթվասերային սոուս

  • թթվասեր - 180 գ․

  • կիտրոնի հյութ - 1 կամ 2 ճ․գ․

  • կանաչի

  • աղ, սև պղպեղ

  • սխտորի փոշի - գդալի ծայրով

եգիպտացորենով և կաղամբով աղցան

  • կաղամբ 

  • պահածոյացված եգիպտացորեն

  • ձեթ

  • կիտրոնի հյութ

  • աղ, սև պղպեղ

  • համեմ

  • մաղադանոս

Պատրաստման եղանակ․

Հավի թևիկները լվանալ, կտրատել 3 մասի։ Համեմունքները՝ աղ, սև պղպեղ, աղացած չիլի պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, սխտորի փոշի, իմբիրի փոշի, խառնել և համեմել հավի թևիկները։ Թևիկները թողնել սառնարանում 20-30 րոպե։ 

Սալսան պատրաստելու համար նախ պետք է լոլիկը  և սոխը մանր խորանարդաձև կտրատել, ավելացնել մանրացրած համեմը, մաղադանոսը և սխտորը։ Ապա համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել  1 ճ․գ․ կիտրոնի հյութ և խառնել։

Թավայի մեջ եգիպտացորենի ձեթ լցնել, տաքացնել և մեջը տապակել հավի թևիկները։ Տապակելուց հետո, հավի թևիկները պետք է դնել ցանցի վրա, որ ավելորդ ձեթը ծորի։

Կաղամբը և սոխը կտրատել, վրան ավելացնել մանրացրած համեմը և մաղադանոսը, եգիպտացորենը։ Համեմել աղցանը աղով և սև պղպեղով, ավելացնել կիտրոնի հյութ, ձիթապտղի ձեթ և խառնել։

Թթվասերով սոուսը պատրաստելու համար պետք է թթվասերին ավելացնել մանրացրած կանաչին, համեմել աղով, սև պղպեղով և սխտորի փոշիով, ավելացնել կիտրոնի հյութ և խառնել։ Վերջ սոուսն էլ է պատրաստ։

Հավի թևիկները պետք է մատուցել սալսայի, թթվասերային սոուսի և աղցանի հետ միասին։ Ստացվում է այսպես ասած մեքսիկական ընթիրք միայն թե գվակամոլեն է պակասում ;)

Բարի ախորժակ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page