top of page

Հավի ձողիկներ

Բաղադրություն.

  • հավի կրծքամիս - 0.5 կգ.

  • կարտոֆիլի չիպս - 300 գ.

  • ձու - 3 հատ

  • եգիպտացորենի ալյուր

  • ձիթապտղի յուղ - 2 թ.գ.

  • աղ, սև պղպեղ 

  • հավի մսի համեմունքներ - 1 թ.գ.

  • չիլի սոուս (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակ.

Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել 2սմ. հաստությամբ ձողիկների: Համեմել աղով (0.5 կգ.մսին 1թ.գ. աղ), սև պղպեղով և հավի մսի համար նախատեսված ցանկացած համեմունքով, լավ խառնել, ավելացնել ձիթապտղի յուղ և մի քանի կաթիլ չիլի սոուս: Չիպսը մանրացնել: Ձուն հարել, ավելացնել 2 պտղունց աղ: Հավի կրծքամիսը թաթախել ալյուրի մեջ, ապա ձվի մեջ և վերջում մանրացրած չիպսի մեջ: Ջեռոցի ամանի մեջ մի քիչ բուսայուղ քսել, մեջը դասավորել հավի ձողիկները և եփել ջեռոցում 20-25 րոպե 200 աստիճանում:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page