top of page

Հավի կրծքամսով, սպանախով և լոլիկի չրով պաստա

DSC_0003.JPG

Ինչ է պետք.​​

  • մակարոն - 300 գ

  • կարագ - 40 գ

  • հավի կրծքամիս - 400 գ

  • սխտոր -  2 պճեղ

  • լոլիկի չիր - 50 գ

  • թթվասեր - 100

  • սպանախ - 150 գ

  • աղ, սև պղպեղ

  • ձեթ

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է խաշել պաստան։ Եռման ջրի մեջ պետք է լցնել մի քիչ աղ, ավելացնել պաստան և եփել։ Հետևեք պաստայի տուփի վրա նշված քայլերին։

Թավան թեթևակի տաքացնել, լցնել կարագը և մի քիչ ձեթ, սպասել, որ հալվի։ Այդ ընթացքում հավի կրծքամիսը կտրատել, համեմել աղով և սև պղպեղով։ Երբ կարագը հալվի, ավելացնել միսը և տապակել 4-6 րոպե։ 

Սխտորը մանրացնել։ Տոմատի չիրը կտրատել։ Սխտորը, չիրը և սպանախը ավելացնել մսին և  եփել այնքան, որ սպանախը եփվի։

Թթվասերը խառնել 100 գ պաստայի ջրի հետ, ավելացնել մսին և եփել 3-4 րոպե։ Պաստան քամել, ավելացնել սոուսը, մի լավ խառնել։

Վերջ պատրաստել է, անմիջապես մատուցեք ։)

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page