top of page

Հավի կոտլետներ  

Բաղադրություն.

  • հավի կրծքամիս - 1 հատ

  • չեդեր պանիր - 100գ.

  • պաքսիմատ - 2 ճ.գ.

  • սխտոր - 1 պճեղ

  • ձու - 2 հատ

  • աղ, սև պղպեղ

  • պապրիկա - 1 թ.գ.

  • բուսայուղ

սոուսի համար

  • թթվասեր

  • սամիթ

  • սխտոր - 0.5 պճեղ

  • սվանական աղ (ըստ ցանկության)

 

Պատրաստման եղանակ.

Հավի կրծքամիսը մանր խորանարդաձև կտրատել: Ձուն հարել, ավելացնել մանրացրած չեդեր պանիրը, 2 ճ.գ. պաքսիմատ, մանրացրած սխտորը, լավ խառնել: Ավելացնել կրծքամիսը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով և կրկին խառնել: Բուսայուղը նախորոք տաքացնել, գդալով  խառնուրդից կլորակներ սարքել, և տապակել բուսայուղի մեջ:

Թթվասերի մեջ լցնել մանրացրած սամիթը և սխտորը, ավելացնել սվանական աղը, խառնել: Կոտլետները մատուցել սոուսի հետ միասին:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page