top of page

Հավի սրտիկներ

Բաղադրություն․

  • հավի սրտիկներ - 1 կգ․

  • սոխ - 3 հատ 

  • կանաչ բուլղարական պղպեղ - 1 հատ

  • կարմիր բուլղարական պղպեղ - 1 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • աղ, քաղցր և կծու կարմիր պղպեղ

  • աղացած չիլի պղպեղ - ըստ ցանկության

  • թաց աջիկա - 1 թ․գ․

  • բուսայուղ

Պատրաստման եղանակ․

Հավի սրտերը լվանալ: Եռացրած ջրի մեջ աղ ավելացնել, լցնել հավի սիրտը և խաշել 10-15 րոպե: Թավայի մեջ 2 ճ.գ. բուսայուղ լցնել, տաքացնել, ավելացնել 1 թ.գ. աջիկա, վրան լցնել հավի սրտերը, համեմել աղով, քաղցր և կծու կարմիր պղպեղով և տապակել 5-7 րոպե: 

Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել, ավելացնել մանրացրած սխտորը, տապակել, ապա ավելացնել կտրատած սոխը և գունավոր պղեղը և տապակել։ Հավի սրտիկները լցնել տապակած բանջարեղենի վրա, խառնել , մի քանի րոպե տապակել և վերջ ։)  

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page