top of page

Կարրի հավ

Բաղադրություն․

  • հավ - 1 կգ․

  • թթվասեր - 300 գ․

  • սխտոր -  1 կամ 2 պճեղ

  • բրինձ - 1 բաժակ

  • չորացրած ռեհան - 1 թ․գ․

  • բուսայուղ

համեմունքներ 

  • սև պղպեղ - 0.5 թ․գ․

  • աղ - 0.5 թ․գ․

  • կարմիր պղպեղ - 1 թ․գ․

  • հիլ - 4 կամ 5 հատիկ

  • քիմիոն - 0.5 թ․գ․

  • համեմի սերմ 0.5 թ․գ․

  • չիլի պղպեղ - ըստ ցանկության

  • կարրի համեմունք - 2 թ․գ․

Պատրաստման եղանակ․

Հավը լվանալ, խոհանոցային անձեռոցիկով չորացնել, բաժանել մասերի։

Համեմունքները խառնել։ Եթե օգտագործում եք ամբողջական համեմունքեր (քիմիոն, հիլ, համեմի սերմ, սև պղպեղ), ապա նախորոք դրանք մանրացրեք։ Ես նախընտրում եմ հենց այդ տարբերակը, քանի որ այդպես համեմունքները ավելի արտահայտիչ են քան երբ որ օգտագործում ենք համեմունքների փոշի տարբերակները։ Համեմունքների խառնուրդի մի կեսով պետք է համեմել հավի միսը։ Իսկ մյուս կեսը պետք է լցնել թթվասերի մեջ, ավելացնել մանրացրած սխտորը, լավ խառնել և նույնպես ավելացնել մսի վրա։ Պետք  է միսը թողնել սառնարանում մոտ 1 ժամ, որ լավ համեմվի։

Տապակելու համար պետք է թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել։ Եթե ցանկանում եք լավ կծու ստացվի ուտեստը, ապա կարող եք տապակելուց բուսայուղի մեջ ավելացնել չորացրած ամբողջական չիլի պղպեղ։ Ավելացնում ենք միսը և տապակում միջին կրակի վրա։ Վերջում կարող եք կրակը բարձրացնել։

Առաջարկում եմ այս ուտեստը ուտել բրնձով։

Ես պատրաստել եմ բրինձ ռեհանով։ Դրա համար նախ պետք է բրինձը մաքրել և լավ լվանալ, այնքան պետք  է վրան ջուր լցնել և թափել մինչև ջուրը թափանցիկ դառնա։ Բրինձը լցրեք քամիչի մեջ և դրեք մի կողմ։ Կաթսայի մեջ պետք  է  բուսայուղ լցնել, տաքացնել, ապա ավելացնել բրինձը և մոտ 0.5 րոպե խառնելով բովել։ Ապա պետք է ավելացնել գոլ աղաջուր (ջուրը պետք է լցնել 1:2 հարաբերակցությամբ՝ 1 բաժակ բրնձին 2 բաժակ ջուր։ Ջրին այնքան աղ քցեք, որ մի ջուրը փոքր աղի ստացվի)։ Ավելացնել մի փոքր սև պղպեղ, և մանրացրած չորացրած ռեհան։ Բրինձը պետք է եփել ցածր կրակի վրա, այնքան մինչև ջուրը ամբողջությամբ քաշի։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page