top of page

Հավի կրծքամիս կարրի սոուսում

Բաղադրություն.

  • հավի կրծքամիս - 1 հատ

  • կարրի համեմունք - 3 թ.գ.

  • լոլիկի մածուկ - 1 ճ.գ.

  • թթվասեր - 2 ճ.գ.

  • սոխ - 1 հատ

  • սխտոր - 2 պճեղ

  • աղ - 1 թ.գ.

  • ջուր - 200 մլ,

  • բուսայուղ

 

Պատրաստման եղանակ.

Սոխը մանր-մանր կտրատել: Տապակել բուսայուղի մեջ, ապա ավելացնել մանրացրած սխտորը: Լոլիկի մածուկը, թթվասերը և կարրին լավ խառնել, ավելացնել սոխառածին և տապակել ևս 1-2 րոպե:

Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել: Ավելացնել խառնուրդին, խառնել բարձր կրակի վրա 5 րոպե: Ավելացնել 200 մլ. ջուր և եփել ցածր կրակի վրա  20 րոպե:

Կարելի է մատուցել բրինձի հետ:

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page