top of page

Չախոխբիլի

DSC_0038.JPG

Բաղադրություն․

  • հավի միս - 500-600 գ

  • սոխ - 2 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • լոլիկ - 2-3 հատ

  • կանաչ պղպեղ - 1 հատ

  • համեմ

  • սպիտակ գինի (չոր) - 50 մլ

  • խմելի-սունելի - 1/2 թ․գ

  • համեմի սերմ (աղացած) - 1/4 թ․գ

  • կարմիր պղպեղ 

  • աղ, սև պղպեղ

  • բուսայուղ

Պատրաստման եղանակ.
Նախ պետք է համեմել միսը աղով, սև և կարմիր պղպեղով։ Տապակել միսը բուսայուղի մեջ և դնել մի կողմ։

Սոխը մեծ-մեծ կտրատել և սոխարած անել, ավելացնել կտրատած պղպեղը և տապակել։ Տապակած բանջարեղենը վերցնել կրակի վրայից,  բանջարեղենին ավելացնել տապակած հավի միսը։ Լոլիկը կեղևազրկել, կտրատել և ավելացնել մսի վրա։ Համեմել աղով։ Ավելացնել գինին, հետ դնել բարձր կրակի վրա և  եփել 4-5 րոպե։ Ալկոհոլը պետք է ցնդի։ Ապա 15 րոպե եփել ցածր կրակի վրա։ Ավելացնել համեմի սերմ, խմելի-սունելի, կարմիր պղպեղ, ճզմած սխտոր և մանրացրած համեմը, խառնել, ծածկել կափարիչը և թողել եռա ևս 5 րոպե։ 

Մատուցելուց կարելի է ավելացնել կտրատած թարմ կանաչի։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page