top of page

Մսային կաննելլոնի

Բաղադրություն․

  • տավարի աղացած միս - 300 գ․

  • կաննելլոնի - 10-12 հատ

  • սոխ - 1 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • լոլիկ - 3-4 հատ

  • լոլիկի մածուկ - 3 ճ․գ․

  • մաղադանոս

  • պանիր - 50-100 գ․

  • աղ

  • սև պղպեղ


Բեշամել սոուս

  • կաթ - 0.5 լ.

  • կարագ - 3 ճ․գ․

  • ալյուր - 3 ճ․գ․

  • աղ

  • սև պղպեղ


Պատրաստման եղանակ․
Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել, ավելացնել աղացած միսը և եփել։ Համեմել միսը աղով և սև պղպեղով։ Սոխը մանրացնել, սոխարած անել։ Ավելացնել մանրացրած սխտորը, 1 րոպե տապակել, ապա ավելացնել պատրաստի ֆարշը։
Լոլիկը կեղևազրկել, ապա բլենդերով խփել և սոուս պատրաստել։ Ֆարշի վրա ավելացնել թարմ լոլիկի սոուսը, լոլիկի մածուկը և եփել ցածր կրակի վրա մոտ 5 րոպե։ Ավելացնել մանրացրած մաղադանոսը, համեմել աղով և սև պղպեղով, խառնել և վերցնել կրակի վրայից։
Բեշամել սոուս պատրաստելու համար նախ պետք է կաթսայի մեջ լցնել կարագ և ցածր կրակի վրա հալացնել։ Կարագի վրա ավելացնել ալյուրը, անդադար խառնելով, առանց կրակի վրայից հանելու։ Ավելացնել կաթի մի մասը (մոտ կեսը) և շարունակել փայտե գդալով անդադար խառնել։ Այնքան խառնել , որ միասեռ զանգված ստացվի։ Քիչ-քիչ ավելացնել կաթի մնացած մասը, շարունակելով խառնել։ Սոուսը հասցնել եռման, շարունակելով խառնել, և եփել ևս 5 րոպե։ Համեմել սոուսը աղով և սև պղպեղով։

Խորհուրդ։ Սոուսը պետք է ստավի առանց գնդիկների։ Եթե սոուսը համասեռ չէ, պետք է այն մաղով անցկացնել։
Կաննելլոնիները պետք է նախորոք խաշել։ Դրա համար կաթսայի մեջ ջուր լցնել, աղ ավելացնել և եռացնել։ Կաննելլոնիները 3-4 հատով խաշել մոտ 1.5-2 րոպե։ Խաշելուց անմիջապես հետո կաննելլոնիները դնել սառ ջրի մեջ, ապա դնել խոհանոցային անձեռոցիկների վրա։

Կաննելլոնիները լցոնել մսով և շարել ամանի մեջ (հենց այդ ամանով էլ պետք է դնել ջեռոցը)։ Վրան ավելացնել բեշամել սոուսը և քերած պանիրը։ Կաննելլոնիները եփել ջեռոցում մոտ 40 րոպե 180 աստիճանում։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page