top of page
Բուրգեր

Բաղադրություն․
-
բուրգերի հաց (փոքր) - 5 հատ
-
տավարի կոտլետ (սառեցրած) - 5 հատ
-
սխտոր - 1 պճեղ
-
սալաթ (ռուկոլա, հազարի տեսակներ, բալզամիկ)
-
սոուս (լոլիկով և կարմիր պղպեղով) - 5 թ․գ․
Կոտլետ
-
տավարի միս (20% յուղայնության, աղացած) - 1 կգ
-
աղ - 2 թ․գ․
-
կարմիր պղպեղ - 1 թ․գ․
-
քիմիոն (աղացած) - 1/2 թ․գ․
-
համեմի սերմ (աղացած)- 1/2 թ․գ․
Սոուս
-
կարմիր պղպեղ - 1 կգ
-
տոմատի մածուկ - 200 գ
-
աղ
-
կծու պղպեղ - ըստ ցանկության
Պատրաստման եղանակ․
- Սոուսը կարող եք պատրաստել ինքներդ կամ օգտագործել ARTFOOD ֆիրմայի աջիկան և այս քայլը բաց թողնել։ Սոուսը պատրաստելու համար պետք է կարմիր պղպեղի սերմերը հեռացնել, մսաղացով աղալ պղպեղ և եփել ցածր կրակի վրա։ Երբ հեղուկը մի փոքր պակասի, ավելացնել տոմատի մածուկը, աղ և կծու պղպեղ ըստ ճաշակի, խառնել և միասին եփել 5 րոպե։
- Տավարի միսը համեմել նշված համեմունքներով, խառնել և կոտլետներ ձևավորել։ Ես շրջանակի օգնությամբ միսը պրես եմ արել և ստացել 8սմ տրամագծով և 1.5 սմ բարձրությամբ միանման կոտլետներ։ Կոտլետները կարող եք սառացնել և պահել սառցարանում։
- Բուրգերի հացերը կիսել, ներսի երեսները չորացնել տաք թավայի կամ գրիլի վրա։ Դա անում ենք նրա համար, որ հացը սոուսից չթրջվի։ Հացի չորացրած երեսներին սխտոր քսել։
- Գրիլը տաքացնել և եփել կոտլետներ 3-4 րոպե։
- Բուրգերի հացի վրա քսել սոուսը, դնել միսը, վրան ավելացնել սալաթի խառնուրդը, փակել հացի վերևի կեսով։ Եվ վերւ, կարող եք վայելել։
bottom of page