top of page

Տավարի լանգետ

DSC_0107.JPG

Բաղադրություն.

  • տավարի փափկամիս - 300գ․

  • սոյայի սոուս (դասական) - 60մլ․

  • բրնձի քացախ - 20մլ․

  • քունջութի ձեթ - 1թ․գ․

  • չորացրած չիլի պղպեղ (ամբողջական) - 2 հատ

  • սխտոր - 1 պճեղ 

  • կանաչ սոխ - 2-3 հատ

  • համեմ - 2 ճյուղ

  • մաղադանոս - 2 ճյուղ

  • աղ, սև պղպեղ

  • բուսայուղ տապակելու համար

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է պատրաստել մարինադը` սխտորը, համեմը, մաղադանոսը և կանաչ սոխը մանրացնել, խառնել, ավելացնել սոյայի սոուսը, բրնձի քացախը, քունջութի ձեթը և չորացրած չիլի պղպեղը։

Միսը պետք է մշակել և կտրատել (ես վերցրել եմ 300 գրամանոց փափկամիս, մոտ 2.5սմ հաստության և կտրել 2 մասի մոտ 1սմ հաստությամբ)։ Մսի կտորները խոհարարական տոպրակով ծածկել և լավ <<ծեծել>>, այդպես միսը բարակում է և մակերեսը մեծանում: Կտորները 2 կողմից պետք է համեմել աղով և սև պղպեղով։ Վրան լցնել մարինադը և թողնել սառնարանում մոտ 1 ժամ։

Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել և մսի կտորները 2 կողմից տապակել։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page