top of page

Ֆունչոզա հավով և բրոկկոլիով

DSC_0008.JPG

Բաղադրության․

  • ֆունչոզա - 100 գ․

  • հավի կրծքամիս - 1 հատ

  • բրոկկոլի - 200-300 գ․

  • չորացրած փոքր չիլի պղպեղ (ամբողջական և աղացած)

  • բոված գետնանուշ

  • համեմ

  • բուսայուղ

  • սոյայի սոուս (դասական) - 4 ճ․գ․

  • Worcestershire սոուս - 1 ճ․գ․

  • իմբիր

  • սխտոր - 1 պճեղ

  • աղ, սև պղպեղ


Պատրաստման եղանակ․
Հավի դոշը պետք է լվանալ, չորացնել, կտրատել երկար-բարակ։ Միսը պետք է համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 1 ճ․գ․ սոյայի սոուս և 1 ճ․գ․ Worcestershire սոուս։
Ջուր եռացնել, մի քիչ աղ ավելացնել, մեջը լցնել ֆունչոզան և եփել մոտ 5 րոպե, ապա դնել քամիչի մեջ։
Նախապատրաստենք բանջարեղենը։ Սխտորը և իմբիրը պետք է բարակ շերտերով կտրատել, համեմը մանրացնել։ Բրոկկոլիի ծայրերը կտրատել, միայն ծայրերն ենք օգտագործելու։
Վոկ թավան լավ տաքացնել։ Ավելացնել բուսայուղ, տաքացնել։ Մեջը լցնել ամբողջական չիլի պղպեղները, կտրատած սխտորը և իմբիրը, մոտ 1 րոպե տապակել բուսայուղի մեջ, ապա հանել , դա անում ենք միայն բուսայուղին համ տալու համար ։
Բուսայուղի մեջ ավելացնել հավի կրծքամիսը (առանց սոուսի), տապակել մոտ 5 րոպե։
Ավելացնել բրոկկոլին, տապակել, ապա ավելացնել մոտ 2-3 ճ․գ․ սոյայի սոուս
Ավելացնել ֆունչոզան, խառնել։ Վերջում ավելացնել մանրացրած գետնանուշը, աղացած չիլին և շատ քիչ մանրացրած համեմ։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page