top of page

Մինի ութոտնուկներ

DSC_0080.JPG

Բաղադրություն.

  • մինի ութոտնուկ - 0.5 կգ

  • կիտրոն - 1/4 հատ

  • ռոզմարին - 1 ճյուղ

  • աղ

  • չիլի պղպեղ (թարմ) - ըստ ճաշակի

  • կանաչ ձիթապտուղ - 10 հատ

Սոուս

  • սխտոր - 1 պճեղ

  • ձիթապտղի ձեթ - 1 ճ․գ․

  • սպիտակ չոր գինի - 2 ճ․գ․

  • կիտրոն - 1/4 հատ

  • ռոզմարին - 1 ճյուղ

  • սև պղպեղ


Պատրաստման եղանակ.

- Մինի ութոտնուկները լվանալ, մաքրել։ Ջուրը եռացնել, ավելացնել աղ, 1/4 կիտրոն,  1 ճյուղ ռոզմարին: Ավելացնել ութոտնուկները և եփել 2-3 րոպե։ ՈՒթոտնուկները հանել ջրից և դնել քամիչի մեջ։

- Անցնենք սոուսի պատրաստմանը։ Սխտորը մանրացնել, ռոզմարինի տերևները առանձնացնել։ Գինին և ձիթապտղի ձեթը խառնել, ավելացել սխտորը, ռոզմարինի տերևներ, սև պղպեղ և խառնել։

- Ութոտնուկները լցնել սոուսի մեջ խառնել։ Մատուցման ամանի մեջ դասավորել ութոտնուկները, ավելացնել կանաչ ձիթապտուղ, կտրատած չիլի պղպեղ և վրան լցնել մի քանի գդալ սոուս ըստ ճաշակի։ 

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page