top of page

Ավոկադոյով և նարնջով աղցան

DSC_0011.jpg

Բաղադրություն․

  • աղցան (կանաչիների խառնուրդ)

  • նարինջ - 1 հատ

  • ավոկադո - 1 հատ

  • ընկույզ - 50 գ

Սոուս

  • սպիտակ գինու քացախ - 1 թ․գ․

  • ձիթապտղի ձեթ - 1 ճ․գ․

  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակ.

- Դանակով կտրել, հեռացնել նարնջի կեղևը, ապա կտրատել։ Ավոկադոն մաքրել , կտրատել։

- Սոուսի  բաղադրիչները խառնել։

- Աղցանի կանաչիները կտրատել, դասավորել ամանի մեջ։ Ես օգտագործել եմ հազարի տարբեր տեսակներ, ռուկոլա,  բազիլիկ (կանաչ ռեհան)։ Վրան դասավորել կտրատած ավոկադոն և նարինջը, ավելացնել ընկույզը և լցնել սոուսը։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page