top of page

Ծնեբեկ և ձու պաշոտ

DSC_0048.JPG

Ինչ է պետք.​​

  • ծնեբեկ - 1 կապ

  • կանաչ սխտոր

  • կարագ

  • կիտրոն 

  • ձիթապտղի ձեթ

  • ծովի աղ

  • թարմ սև պղպեղ

  • ձու - 2 հատ

  • չիլի պղպեղ

Պատրաստման եղանակ.

Նախ պետք է մաքրել  ծնեբեկը՝ դախ մասերը կտրել, ծայրերը կլպել, լվանալ և չորացնել։ Թավայի մեջ 1 թ․գ․ ձեթ լցնել, լցնել ծնեբեկը, ավելացնել ծովի աղ, թարմ աղացած սև պղպեղ, մի քանի կաթիլ ձեթ։ Փակել կափարիչը և եփել 7 րոպե։ Վերջոււմ ըստ ցանկության կարող եք ավելացնել կարագ, մանր կտատած թարմ կանաչ սխտոր և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ 7 րոպե եփելիս ծնեբեկի մեջ "խրթիկ"  է մնում, եթե այդպես չեք ուզում, կարող եք մի 3 րոպե էլ ավել եփել։

Մինչ ծնեբեկը եփում է կարող ենք պատրաստել ձու պաշոտը։ Պաշոտ ձու սարքելու տարբեր եղանակներ կան, ես ընտրել եմ ամենահեշտ տարբերակը ՝ Joseph Joseph-ի Poach-Pro սարքի միջոցով։ 

Քանի դեռ այս սարքից չունեք, ուրիշ տարբերակ առաջարկեմ։

Խոհանոցային տոպրակի մեջ բուսայուղ լցնել, լցնել ձուն, ավելացնել աղ և չիլի պղպեղ, կապել տոպրակը և իջեցնել եռման ջրի մեջ ու եփել 5 րոպե։

Ամանի մեջ  շարել ծնեբեկը, վրան դնել պաշոտ ձուն, համեմել աղով, սև և չիլի պղպեղներով։

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page