top of page

Դդմիկով ալադի

DSC_0013.JPG
Բաղադրություն.
  • դդմիկ - 1 հատ (250 գ)

  • ձու 2-3 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • ալյուր - 1 ճ․գ․

  • սամիթ

  • աղ, սև պղպեղ

  • ձեթ (տապակելու համար)

Պատրաստման եղանակ.

Կանաչին լվանալ, չորացնել և մանր կտրատել։ Սխտորը մանրացնել։ Ձուն լցնել տարայի մեջ, հարել, ավելանցել սև պղպեղ։  Ավելացնել սխտորը և մանրացրած կանաչին։

Դդմիկը լվանալ, սրբել և անցկացնել մեծ քերիչով։ Դդմիկը լցնել ձվի մեջ և խառնել։ Ավելացնել ալյուրը և նորից խառնել։
Խառնուրդը պետք է համեմել աղով, տապակելուց անմիջապես առաջ, որ դդմիկը ջուր չթողնի։
Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել։ Խառնուրդը գդալով մաս-մաս լցնել բուսայուղի մեջ և գդալով տափակացնել։ Եփել միջին կրակի վրա 1-2 րոպե, ապա շրջել, ցածրացնել կրակը և եփել ևս 3-4 րոպե։ Տապակելուց հետո ալադիները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որ ավել ձեթը քամվի։ 

Ալադիները կարող եք թթվասերով մատուցել։ 

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • YouTube
bottom of page